|
Դասընթացներին գրանցվելու համար խնդրում ենք անգլերեն լեզվով լրացնել ստորև ներկայացված ձևը.

Հարգելի գործընկերներ.
«Ջի Էքս Պի» Գերազանցության Կենտրոնը ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության ծրագրի («Ի-Դի-Էմ-Սի») աջակցությամբ կազմակերպում է «Պատշաճ կլինիկական գործունեություն» թեմայով առցանց դասընթացներ։
Մասնակիցների համար նախատեսված է առցանց դասընթացների անցկացման երկու հնարավորություն, որոնք կտրամադրվեն հետևյալ կառույցների կողմից.
- Լոնդոնի Ռոյալ Հալլոուվեյ համալսարան, Մեծ Բրիտանիա;
- Մայամի համալսարանի Միլլեր Սքուլ օֆ Մեդիսին, ԱՄՆ:
Հայաստանյան մասնակիցների համար այս դասընթացները կանցկացվեն ԱՆՎՃԱՐ հիմունքով` դասընթացի ընդհանուր արժեքը կհոգա ԱՄՆ ՄԶԳ «Ի-Դի-Էմ-Սի» ծրագիրը (www.edmc.am):
Համաձայն միջազգային ստանդարտների թե նորաստեղծ և թե գեներիկ դեղերը մինչև շուկայում շրջանառվելը պետք է ենթարկվեն կլինիկական փորձարկման դրանց անվտանգությունը և արդյունավետությունը գիտականորեն արժևորելու ու հիմնավորելու նպատակով:
Պատշաճ կլինիկական գործունեությունն իրենից ներկայացնում է մարդու որպես սուբյեկտ մասնակցությամբ իրականացվող փորձարկումների նախագծման, իրականացման, արձանագրման և հաշվետվության միջազգային էթիկական և գիտական որակի ստանդարտ:
Այս ստանդարտին հետևելը հասարակության համար հանդիսանում է երաշխիք, որ փորձարկման սուբյեկտի իրավունքները, անվտանգությունը և բարեկեցությունը պաշտպանված են, համաձայնեցված են Համաշխարհային բժշկական ասոցիացիայի Հելսինկյան սկզբունքների հետ և կլինիկական փորձարկումները հավաստի են:
Առցանց դասընթացը (online course) հնարավորություն է տալիս ցանկացողներին մուտք գործել և մասնակցել դասընթացին ցանկացած վայրից և օրվա ցանկացած պահին։
Առցանց դասընթացի ավարտին, համապատասխան առցանց քննությունը հաջողությամբ հանձնելուց հետո, մասնակիցներին կտրվի համաշխարհային ճանաչում ունեցող վկայական։
Դասընթացներին մասնակցելու համար, անհրաժեշտության դեպքում, «ՋԻ ԷՔՍ ՊԻ» Գերազանցության Կենտրոնը մասնակիցներին կարող է տրամադրել համապատասխան աշխատանքային պայմաններ (համակարգիչ և այլն), ինչպես նաև Կենտրոնի մասնագետները պատրաստ են դասընթացների վերաբերյալ խորհրդատվություն տրամադրել։
Դասընթացներին մասնակցել ցանկացողները կարող են գրանցվել՝ լրացնելով վերը նշված հայտաձևը։ |